Суббота, 23.02.2019, 07:02

Мир вам!

Календарь

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի


Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: 
Եւ մեկ Տիրոջ` Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն` Հոր էությունից:
Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե` արարած: Նույն ինքը` Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա` երևելիներն ու անևերույթները: 
Որ հանուն մեզ` մարդկանց ու մեր փրկության համար` իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից Ս. Հոգով: 
Որով` ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ: 
Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում: 
Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու ողջերին և մահացածներին: Նրա թագավորությունը չունի վախճան:
Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն` անեղ և կատարյալ, որը խոսեց Օրենքի, մարգարեների և ավետարանների միջոցով: Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ:
Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության: Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի


Յիշենք Քրիստոսի չարչարանքներըՅիշենք Քրիստոսի չարչարանքները

Ինչո՞ւ բարի եւ վայելուչ է մարդու համար Քրիստոսի չարչարանքները յիշելը: Ինչո՞ւ չարչարվեց Քրիստոսը,

 եւ ինչպիսի՞ն էին այդ չարչարանքները: Ի՞նչ է տալիս մարդուն Քրիստոսի չարչարանքների յիշատակը պահելը:

Տէր Սմբատ քահանայ Սարգսեան
                                  www.vem.am